Ararat

Կայացան ՌՀՄ Գլխավոր խորհրդի ընտրությունները (էլ․ նամակների միջոցով)

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

2020 թ․ մարտի 26-ին, ժ․ 13:00-ին, պետք է տեղի ունենային Ռումինիայի Հայոց Միության տարեկան ժողովը և ընտրությունները, որոնք, նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի և երկրում հայտարարված արտակարգ դրության հետ պայմանավորված, տեղի ունեցան էլ․ նամակների միջոցով՝ ըստ ՌՀՄ գլխավոր խորհրդի որոշման։ Վերջինս հաստատեց ՌՀՄ նոր գլխավոր խորհուրդը՝ նույն կազմով։
ՌՀՄ նախագահ վերընտրված Վարուժան Ոսկանյանն իր ուղերձում շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին վստահության համար, ինչպես նաև այն բոլոր մարդկանց, որոնք վերջին չորս տարվա ընթացքում կազմակերպեցին հարյուրավոր միջոցառումներ ՌՀՄ շրջանակներում։ Այս համատեքստում նա ընդգծեց նաև արդեն ավանդական դարձած կապը Ռումինիայի Հայոց թեմի և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ։
Վ․ Ոսկանյանն առանձնահատուկ անդրադարձավ երիտասարդների՝ ՌՀՄ գործունեությանն ավելի լայն մասնակցությանը։ Առաջին անգամ ՌՀՄ մասնաճյուղերի կողմից նշանակված մեկական ներկայացուցիչ կմասնակցի Գլխավոր խորհրդի աշխատանքներին։ «Այն օրը, երբ մեր համայնքի ճակատագիրը կվստահենք նրանց, հեռու չէ»,- ընդգծեց ՌՀՄ նախագահը՝ ուղերձի վերջում առողջություն և խաղաղություն մաղթելով բոլորին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *