Վեբինար Սփյուռքի և Հայաստանի բուժքույրերի միջև

Սփյուռքի և Հայաստանի բուժքույրերի միջև վեբինարի թեման նվիրված էր COVID-19-ի նմուշառման տեխնիկային: Ամերիկահայ բուժքույր Ջեկի Հովսեփյանը հանդես եկավ պրեզենտացիայով և ներկայացրեց ԱՄՆ-ում նմուշառման մեթոդները, իսկ Աստղիկ Բրուտյանն անդրադարձավ թեմայի վերաբերյալ հայաստանյան փորձին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 130 բուժաշխատողներ Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից: Թեմայի վերաբերյալ կարող եք ստանալ հավելյալ տեղեկատվություն՝ դիտելով «Ինչպե՞ս նմուշառում կատարել քիթ-կոկորդային տարբերակով» տեսանյութը հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/yc2q7oqv ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ