Ararat

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի առցանց միացումն Իտալիայի հայ համայնքի հետ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հերթական առցանց միացումն Իտալիայի հայ համայնքի հետ էր: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Հայաստան-սփյուռք գործակցության ընթացքը, համայնքի վիճակն և խնդիրները քննարկելու համար Հռոմից, Միլանից ու Բոլոնիայից միացել էին իտալահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ: «Այժմ Իտալիայի հայ համայնքը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն շարունակում է կարևոր մնալ և՛ իր պատմական իմաստով, և՛ ներկայիս նշանակությամբ»,-տեսակապի մեկնարկին նշեց Զարեհ Սինանյանը, ապա մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ծրագրային փոփոխություններն ու համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակը:
Այնուհետ համայնքային գործիչները Գլխավոր հանձնակատարի մասնակցությամբ քննարկեցին սփյուռքի գիտական ներուժի համախմբմանը, հայրենադարձությանը, սիրիահայերի խնդիրներին, Մերձավոր Արևելքի հայ համայնքների իրավիճակին, արևմտահայերենի պահպանմանն առնչվող հարցեր: Պատասխանելով հարցադրումներին՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է դառնա արևմտահայերենի պահպանման կենտրոն, ուսուցանվի դպրոցներում և զարգանա հենց հայրենիքում:
Տեսակապի ավարտին կողմերն ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *