ՀՀ-ում որակյալ մասնագետների կարիք կա

Միկիչ Փարսադանյան

 

Այսօր Հայաստանում կարելի է տարատեսակ դպրոցներ, բուհեր և կրթական հաստատություններ գտնել՝ իրենց ուրույն նպատակային և ֆինանսա-բիզնեսային քաղաքականությամբ և պահանջներով: Մինչդեռ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնում (ԳԿՄԿ) կազմակերպվող քաղաքականությանն ու իրավագիտությանը նվիրված դասընթացները, պարզվում է՝ ոչ միայն օգտակար են երիտասարդ մասնագետների և ապագա լիդերների համար, այլ նաև ֆինանսապես հարմարավետ՝ անվճար ուսումնառության սկզբունքով, ինչը հայաստանյան իրականության մեջ էական նշանակություն ունի: Ապացույցերից մեկը՝ վերջերս տեղի ունենցած «Համաշխարհային քաղաքականության դպրոցի» մեկ-շաբաթյա արդյունավետ դասընթացներն էին, որոնք ոչ միայն հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին նոր ծանոթություններ ձեռք բերել, այլև տարբեր քննարկումներ կազմակերպել՝ ներքին և արտաքին քաղաքականության թեմաներով,… և ոչ միայն: Օրինակ՝ այս տարվա նոյեմբերին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Հայաստանում գործազրկության և համապատասխան մասնագետների անհրաժեշտության մասին:

Գիտելիքն էլ ավելի արդիական դարձնելու և այն՝ պետության աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանեցնելու նպատակով՝  նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 14-ը կազմակերպվեցին նաև իրավագիտական դասընթացներ հետևյալ թեմաներով. ԼՂՀ հակամարտությունը միջազգային իրավունք, պետական իշխանության համակարգը ՀՀ-ում, սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգ, մարդու իրավունքներ, երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային երաշխիքներ, Եվրադատարան դիմելու կարգ, անձնական տվյալների պաշտպանություն և այլն:

Շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժնի մասնագետ և ակտիվ կազմակերպիչ Միկիչ Փարսադանյանի խոսքով, ԳԱԱ ԳԿՄԿ-ի նպատակն է իրականացնել անվճար իրավաբանական խորհրդատվություն, հասարակության ինքնագիտակցության բարձրացում, ստեղծել գիտելիքներ և գործնական հմտությունների զարգացման հնարավորություն՝ ոչ-մասնագետ իրավաբանների համար, ինչպես նաև՝ դասընթացների ու հանրային կապերի միջոցով կարգավորել աշխատանք չունեցող իրավաբանների աշխատանքային խնդիրները և այլն: Ավելին, ԳԿՄԿ-ի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի նպատակն է ոչ միայն աշխատանքային փորձի ձևավորումն ու աշխատանքի կազմակերպումը, այլ նաև տեղական և  միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, սեմինարների,  գիտաժողովների և  լրացուցիչ վերապատրաստման դասընթացների,աշխատանքի   որոնման   տեխնոլոգիաների   և   հմտությունների ապահովումը, միջազգային կազմակերպությունների հետ փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպումը:

Հիշեցնենք, որ շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը համագործակցում է ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումների, մասնագիտական ամբիոնների, ուսումնամեթոդական մասի, դեկանատի և այլ ուսումնական հաստատությունների շրջանավարտների և կարիերայի կենտրոնների հետ՝ բարելավելով կրթական և հասարակության որակը:

 

Ել. Չոբանյան

Posted by on Dec 9 2018. Filed under Armenia / Diaspora, News. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

Leave a Reply

Log in | Designed by Gabfire themes